Ստեփան Դեմիրճյանը ՀԱԿ-ի հետ ընդհանուր ոչինչ չի ուզում ունենալ. «Իրատես de facto»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրատես de facto» թերթը գրում է. «ՀԱԿ խմբակցությունը շատ վաղուց արդեն մեկ միավոր չէ, ու դա ցցուն երևում է նրա խորհրդարանական գործունեությունից: Ասես սա քիչ է, նոր ինտրիգներ են հասունանում այս խմբակցության այն անդամների միջև, որոնք դեռևս առաջնորդվում են ընդհանուր որոշումներով: Դրա ցցուն ապացույցը երևակվեց ապրիլի 24-ին, երբ ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը Ծիծեռնակաբերդ գնաց առանց ՀԱԿ-ի:

Սա բավականին հիվանդագին է ընկալվել այս կուսակցությունում, եղել են բանավեճեր, սուր խոսքուզրույց, թվացյալ համաձայնության են եկել, բայց իրականում, ըստ մեր աղբյուրի, ՀԺԿ առաջնորդն այլևս ՀԱԿ-ի հետ ընդհանուր ոչինչ չի ուզում ունենալ: Իհարկե, հրապարակավ նա հերքեց փաստացի տարաձայնությունների մասին լուրերը, սակայն դա ընդամենը ձևական բնույթ է կրում: Առջևում մայիսյան տոներն են, ու ՀԱԿ-ում էլի ձեռուոտ են ընկել՝ չլինի՞ թե «նեղ կրուգի» անդամներն այս անգամ էլ իրենց հետ չլինեն»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս