
Armlur.am-ը ԱԱԾ-ից տեղեկանում է, որ ս.թ մայիսի 7-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում՝ կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Երևանի Պետական Համալսարանի ուսումնամեթոդական վարչության ուսումնական գործընթացի վերահսկման բաժնի ավագ տեսուչ Արթուր Լևոնի Աճեմյանը:
Արթուր Աճեմյանը, նույն համալսարանի հեռակա ուսուցման ավարտական կուրսի ուսանող Կ.Ս.-ի երկու քննությունների գնահատականները դրական նշանակելու գործընթացը կարգավորելու համար պահանջել և ստացել է 300 ԱՄՆ դոլար կաշառք:
Փաստի առթիվ ԱԱԾ Քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: