«Չեմ կարծում, որ իմ կարգավիճակը կփոխվի, բայց ասեմ, որ դա առանձնապես ինձ չի էլ հետաքրքրում, քանի որ այդ գնալ-գալուն ես անլուրջ եմ վերաբերվում»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Սիվիլիթաս» հիմնադրամի խորհրդի նախագահ, Գյումրու «ԳԱԼԱ» հեռուստաընկերության սեփականատեր Վահան Խաչատրյանը, որին որպես Վարդան Օսկանյանի դեմ հարուցված քրգործով վկա՝ հրավիրել էին ԱԱԾ՝ հարցաքննության: Խաչատրյանի պարզաբանմամբ` սա քրգործ չէ, այլ քաղաքական ենթատեքստ ունի. «Սա արվում է, որպեսզի մարդկանց վրա հոգեբանական ճնշում գործադրեն, եւ կառույցը պարալիզացվի, բայց դա նրանց չի հաջողվի»:
ԼՈՒՐՋ ՉԷ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ