
Շարունակվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը ԱՄՆ:
Armlur.am-ին հայտնի դարձավ, որ երեկ Սերժ Սարգսյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը, ինչպես նաև ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը մասնակցել են պատարագի: Մինչ պատարագի մեկնարկը ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը բոլորի ներկայությամբ Հայոց ցեղասպանության 100-ամյակի խորհրդանիշ «Անմոռուկ»-ն է ամրացրել է ԱՄՆ փոխնախագահի կրծքին: Armlur.am-ին հայտնի դարձավ, որ Ջո Բայդենը մասնակցել է պատարագին սկզբից մինչև վերջ:
Չնայած ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման` հակառակ իր իսկ խոստումին, տարիներ շարունակ հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, դա չի խանգարում ԱՄՆ փոխնախագահին կրել Ցեղասպանության 100-ամյակը խորհրդանշող «Անմոռուկ»-ը և ներկա լինել Ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագին: