«ՔՑԵԼ» ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրություն էին ահազանգել «Լեւոն Ամիրխանյան» ՍՊԸ աշխատակիցները եւ դժգոհում էին, որ իրենք 4 ամիս է՝ աշխատավարձ չեն ստանում: Գործարար Լեւոն Ամիրխանյանին պատկանող այս ՍՊԸ-ն շինաշխատանքներ է իրականացնում Խանջյան փողոցում գտնվող «Ջոյս» սրճարանի դիմաց՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շենքի հարեւանությամբ կառուցվող շենքում: Այս ՍՊԸ-ի պատասխանատուն՝ Ռուսլան անունով (նա այդպես էլ չասաց ազգանունը), հարցը լսելուց հետո սկսեց բղավել. «Բողոքողը թող զանգի ինձ: Դու էլ մյուս անգամ էս համարով չզանգես, թե չէ կգամ ու քեզ օրաթերթ կսարքեմ: Լրագրողների հետ ո՛չ հավես ունեմ, ո՛չ էլ ժամանակ»: Սակայն որոշ ժամանակ անց նա զանգահարեց խմբագրություն եւ ասաց. «Եթե կարող եք, Դո՛ւք եկեք Խանջյան ու տեսե՛ք՝ գումարը տված է, թե ոչ: Մնացել է մոտավորապես մեկուկես ամսվա, էդ էլ էսօր-էգուց կտանք, կմաքրվենք: Էս ութ տարվա մեջ մենակ մի անգամ ձգվավ փող տալը»:




Լրահոս