Brent տեսակի նավթի գինը Լոնդոնի բորսայում այսօր առավոտյան նվազել է մեկ բարելի համար մինչ 65.31 դոլարի:
Անցած երկուշաբթի օրը նավթի գինը հասել էր իր տարեկան առավելագույնին՝ առաջին անգամ դեկտեմբեր ամսից հաղթահարելով մեկ բարելի համար 67 դոլարը:
Նավթի գնի ներկայիս անկումը փորձագետները կապում են 2015 թվականին Ամերիկայի կողմից թերթաքարային գազի արտահանումների ծավալների բարձրացման կանխատեսումներով: