
Այսօր նշվում է Երկրապահի օրը: Եռաբլուրում են հավաքվել մի շարք պաշտոնյաներ ` հարգելու զոհված ազատամարտիկների հիշատակը:
Նրանց թվում են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը, գեներալ-պատգամավոր Սեյրան Սարոյան, ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար Լյովա Երանոսյանը, ԲՀԿ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանը, ՀՀԿ պատգամավոր Կարեն Ավագյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և բազմաթիվ ազատամարտիկներ:
Նշենք, որ Եռաբլուրից պաշտոնյաները մեկնել են Էջմիածին` մասնակցելու պատարագի: