Թուրքիան կարող է Մոսկվայից հետ կանչել իր դեսպանին. Էրդողան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե անհրաժեշտ լինի, Թուրքիան կարող է Ռուսաստանից հետ կանչել իր դեսպանին:

Այս մասին, ինչպես հայտնում են թուրքական ԶԼՄ-ները, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Անկարայում պատմաբանների հետ հանդիպման ժամանակ:

Նշվում է, որ նա նաև շեշտել է, թե Անկարան կարող է վերանայել իր հարաբերությունները Մոսկվայի հետ Ռուսաստանի նախագահի՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին մասնակցելու համար Երևան այցելելու պատճառով:

Հիշեցնենք, որ երեկ տեղեկություններ հայտնվեցին, որ Սերգել Լավրովի պաշտոնական այցը Թուրքիա հետաձգվել է: Ուշագրավ է, որ հանդիպումը հետաձգվել է թուրքական կողմի խնդրանքով: Մասնավորապես չեղյալ է հայտարարվել ռուս-թուրքական ռազմավարական համագործակցության հերթական՝ հինգերորդ նիստը, որը պետք է կայանար մայիսի 16-ին` Անթալիայում:




Լրահոս