«Իմ համար սկի 10 միլիոնանոց ադրբեջանցին վտանգ չի ներկայացնում, ուր մնաց ինչ-որ…». Մանվել Գրիգորյանը` Ժիրայր Սէֆիլյանի մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ես առանձնակի գումարտակ հաստիք չգիտեմ: Ես Պաշտպանության նախարարության փոխնախարար եմ եղել, կորպուսի հրամանատար եմ եղել, բրիգադի հրամանատար եմ եղել, գումարտակի, շարքային զինվոր. առանձնակի գումարակ հաստիք չգիտեմ:

Այսօր Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում նման հայտարարությամբ հանդես եկավ գեներալ Մանվել Գրիգորյանը` անդրադառնալով ազատամարտիկ Ժիրայր Սէֆիլյանի` Շուշիի ազատագրման գործում ունեցած դերին: Գեներալի խոսքով, ինքը Ժիրայր Սէֆիլյանին գիտի որպես հայ մարդու և ազատամարտիկի:

Լրագրողների հարցին` ինչպես է գնահատում Ժ. Սէֆիլյանի կալանավորումը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա ևս մասնակցել է Շուշիի ազատագրմանը, Մանվել Գրիգորյանը պատասխանեց. «Շուշիի ազատագրմանը շատ մարդիկ են մասնակցել: Ժիրայր Սէֆիլյանը հայ մարդ է, ազատամարտիկ: Ես ո´չ իրավաբան եմ, ո´չ էլ ուժային կառույց, որ գնահատեմ»: Իսկ հարցին` նա հրամանատար չի՞ եղել և արդյո՞ք Ժիրայր Սէֆիլյանը լուրջ վտանգ էր ներկայացնում, որ անհրաժեշտություն եղավ նրան կալանավորելու, պատասխանեց. «Սաղ ազգն էլ հրամանատար է: Իմ համար սկի ադրբեջանցին 10 միլիոնանոց վտանգ չի ներկայացնում, ուր մնաց ինչ-որ… »:

Ավելի մանրամասն` Armlur.am-ի տեսանյութում:




Լրահոս