
«ՀՀ նախագահի դիտարկումն անառարկելիորեն ընդունելի է, եւ մեր խնդիրը, թերությունների վերացմանը զուգահեռ, դրանց ծնող պատճառների վերհանումն է, հասկանալը»:
Ծիծաղելի կլիներ լսել, որ Սերժ Սարգսյանի կողմից Դերո հռչակված նախարարն առարկեր նրան նույնիսկ անձնական վիրավորանք հասցնելու պարագայում: Բայց այս դեպքում դա չէ խնդիրը: Առողջապահության ոլորտի հնաբնակներից մեկը, լինելով իշխանական կուսակցության անդամ, նախարարի աթոռին նստելուց հետո է ոլորտի թերությունների պատճառները վերհանում ու հասկանում: Հետաքրքիր է՝ մինչեւ այդ Դերոն ու նրա կուսակցության առաջնորդը չէի՞ն հասկանում, որ հասարակության 1/3-ը դժգոհ է առողջապահության ոլորտից: Ինչո՞ւ քայլեր չէին ձեռնարկում, հիմա՞ է պետք շոու սարքել: