«Հայաստանի խորհրդարանի խոսնակի ու Ցխինվալի մարիոնետային ռեժիմի ներկայացուցչի հանդիպումը չափազանց վատ ու շատ վտանգավոր միտում է»,- հայտարարել է Վրաստանի ԱԳՆ ղեկավար Թամար Բերուչաշվիլին խորհրդարանական կոմիտեների համատեղ նիստի ժամանակ:
Բերուչաշվիլին համոզված է, որ այդ քայլերի հետևում կանգնած են ուժեր, որոնք ունեն լուրջ ու հեռուն գնացող նպատակներ:
«Բնականաբար, մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այդ պլանները չիրագործվեն և որպեսզի դա չդառնա շահարկման թեմա»,-նշել է Բերուչաշվիլին:
«Մեր դեսպանը երկու անգամ եղել Հայաստանի ԱԳՆ-ում: Վրաստանի վարչապետը խոսել է իր գործընկերոջ հետ և նրանք փաստացիորեն ներողություն են խնդրել այդ խոսակցությունից հետո: Մենք որոշել ենք այս փուլում չսրել իրավիճակը մինչ դեսպանի հետկանչման, թեկուզ խորհրդակցությունների համար, սակայն այս հարցը վերահսկողության տակ է վերցված: Վախենում եմ, որ սա միակ դեպքը չի լինի: Հաշվի առնելով այն վեկտորը, առաջնայնություններն ու քաղաքականությունը, որն այսօր վարում է Հայաստանը, ինչ իրականությունում է այսօր ապրում մեր հարևան Հայաստանը, չի բացառվում այս կամ այլ նման թեմաների օգտագործումն ի վնաս Վրաստանի: Ցանկանում եմ ձեզ վստահեցնել, որ այս հարցը գտնվում է առանձնակի ուշադրության կենտրոնում և այս թեմայով մենք արդեն խոսել ենք Բրյուսելում: Այս հարցը նրանց համար ևս առաջնային է»,- հայտարարել է Բերուչաշվիլին: