
«Հետաքրքիր է՝ ինչ ազդեցություն է ունեցել Օսկանյանը նախկինում որոշումների ընդունման գործընթացում, որերորդ տեղում է եղել նրա կարծիքը, եւ ընդհանրապես, բանի տեղ դնող եղե՞լ է, թե՞ ոչ»:
Մեծն քաղաքական գործիչ Կարենը շուրջ 200 հոգու Հանրապետության հրապարակում «վառելուց հետո» սկսել է մտքեր հայտնել: Ընդ որում, նա խոսել է այնպիսի մի գործչի մասին, որի հետ համեմատվելու տեղ անգամ չունի: Ինչ ինչ, բայց Օսկանյանը եղել է մեր երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, ու պետք չէ նման ամբարտավան կեցվածք դրսեւորել նրա նկատմամբ: Գուցե Կարեն Ավագյանի խոսքը իր կիսաքրեական կուսակցության ղեկավարները կարող են «բանի տեղ չդնել», բայց Օսկանյանը ողջ աշխարհին ներկայացել է Հայաստանի մանդատով: Գոնե հարգե՛ք մեր երկիրը ու «դուրս մի՛ տվեք»: