Երևանից մինչ Մոսկվա՝ 2200 կմ ոտքով: Հենց այսքան է քայլելով անցել Հայաստանից 76-ամյա թոշակառու Գրիգորի Տեպոյանը՝ Հայրենական մեծ պատերազմի 70-ամյա տարելիցին: Իր մեծ արշավը նա ծրագրել էր դեռևս մի քանի տարի առաջ և այսօր, ճանապարհին անցկացնելով 46 օր, նրան դիմավորել են հարազատներն ու հայրենակիցները, գրում է Lifenews-ը:
Տարեց ճամփորդին երգով ու պարով դիմավորելու են եկել հարյուրավոր ռուսաստանաբնակ հայեր: Գրկելով իր փոքրիկ ծոռին` ճանապարհից հոգնած Գրիգորի Տեպոյանը պատմել է, թե ինչպես է մեկ ու կես ամիս անցկացրել ճանապարհին, ում հետ է ծանոթացել և ինչից է ամենից շատ զարմացել: