Անմեղսունակներին պատասխանել չեմ ցանկանում. Վ. Բաղդասարյանը` Լ. Զուրաբյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Եկամտահարկի» և «Շահութահարկի» մասին ՀՀ օրենքները ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը համարում է շատ լավ օրենք: Նման տեսակետ Վահրամ Բաղդասարյանը հայտնեց ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ:

Նա հերքեց մամուլում տեղ գտած այն հրապարակումները, թե օրենքի այս նախագիծը մշակվել է ՌԴ-ում հայ գործարարներից մեկի «պատվերով» :«Որևէ նմանատիպ պայմանավորվածության մասին մենք տեղեկություն չունենք, մեկ անգամ ևս պետք է փաստեմ, որ հասարակության շրջանում հայտնի խոպանչիներին հարկելու մասին խոսակցությունները ճիշտ չեն: Այս օրենքը ենթադրում է, որ ՀՀ-ում գրանցված այն կազմակերպությունները, որոնք գործունեություն կիրականացնեն արտերկրում, իրենց աշխատուժի համար կվճարեն հարկ ՀՀ պետբյուջե»,- ասաց Վ. Բաղդասարյանը:

Վերջինս անմեղսունակ որակեց Լևոն Զուրաբյանին` անդրադառնալով ՀԱԿ խմբակցության ղեկավարի այն հայտարարությանը, թե այս իշխանություններն անմեղսունակ են.«Անմեղսունակներին պատասխանել չեմ ցանկանում»:




Լրահոս