
Կենտրոնական Չինաստանում 300 մարդ Է թունավորվել ամոնիակի արտահոսքի հետեւանքով: Միջադեպը տեղի Է ունեցել լույս հոկտեմբերի 23-ի գիշերը Հուբեյի նահանգի Հունհու քաղաքի ձեռնարկություններից մեկում: Արտակարգ պատահարի հետեւանքով 300 մարդ տեղափոխվել Է հիվանդանոց, եւս 1000 հոգի տարհանվել Է: Ներկայում հիվանդանոցում են գտնվում 30 տուժածներ: Պատահարի հանգամանքները ճշտվում են: