Armenian text to speach

Վահրամ Բաղդասարյանը տեղյակ չէ Սուրիկ Խաչատրյանի որդու արարքներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը տեղյակ չէ, թե Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ միջադեպի մասին, բայց վստահ է, որ հարցը եթե իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում է, ուրեմն ամեն ինչ կլինի օրենքի շրջանակներում: Այս մասին Բաղդասարյանն ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ` պատասխանելով հարցին` ինչքա՞ն է շարունակվելու Սուրիկ Խաչատրյանի և որդիների անպատժելիության մթնոլորտը:

«Ինձ համար կարևոր չէ, թե ում տղան է, օրենքը պետք է հավասար լինի բոլորի համար»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը և հրաժարվեց այս թեմայով այլ հարցերի պատասխանել:




Լրահոս