
Ինչպես հայտնում են թուրքական ԶԼՄ-ները, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում հանդիպել է պատմաբանների հետ: Հանդիպման ժամանակ, վերջինս անդրադարձել է ինչպես ռուս-թուրքական, այնպես էլ հայ-թուրքական հարաբերություններին:
Հանդիպումից հետո լրագրողների հարցերին պատասխանած պատմաբան Մուսթաֆա Արմաղանը հայտարարել, թե Էրդողանը սխալ քայլ է համարում նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի՝ ֆուտբոլ դիտելու համար Երևան կատարած այցը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը 2008 թվականի սեպտեմբերի 6-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Հայաստան էր այցելել՝ դիտելու Հայաստան-Թուրքիա ֆուտբոլիային հանդիպումը:
Հավելենք, որ Էրդողանը նաև հայտարարել էր, որ եթե անհրաժեշտ լինի, Թուրքիան կարող է Ռուսաստանից հետ կանչել իր դեսպանին: