Դատախազությունը պատրաստակամ չէ համագործակցել ԱԺ-ի հետ. Էլինար Վարդանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովում հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը նշեց, որ ՀՀ Գլխավոր Դատախազությունը չի ընդունել հանձնաժողովի նիստերին մասնակցելու հրավերը:

«Ես դա գնահատում եմ որպես ոչ պատրաստակամ լինել ԱԺ-ի հետ աշխատելու հարցում: Ես իրականում ակնկալում էի իրենցից որոշակի դիտարկումներ լսել»,- ասաց Էլինար Վարդանյանը և հավելեց, որ հենց Դատախազության վերաբերյալ մի շարք խախտումներ են արձանագրել:

Նշենք, որ հանձնաժողովը Օմբուդսմենի տարեկան զեկույցում գերատեսչություններում արձանագրված խախտումների վերաբերյալ առանձին-առանձին քննարկումներ է ունեցել տվյալ գերատեսչություն ներկայացուցիչների հետ:




Լրահոս