ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ի՞նչ է իրենից ներկայացնում պետական տուրք հասկացությունը: Ուզում եմ իմանալ, թե որոնք են այն վճարողի իրավունքները:

Վաղինակ Մելքոնյան (44 տարեկան, անհատ ձեռներեց)


ՊԱՏԱՍԽԱՆ.
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով պետական տուրքը պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված, նույն օրենքով սահմանված ծառայությունների կամ գործողությունների համար ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից ՀՀ պետական եւ (կամ) համայնքների բյուջեներ մուծվող օրենքով սահմանված պարտադիր վճար է: «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով սահմանված կարգով պետական տուրքի հաշվարկման եւ գանձման կարգի պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է ՀՀ կառավարության լիազորած հարկային մարմինը: Պետական տուրքի դրույքաչափերը սահմանվում են գնահատման ենթակա գույքի արժեքի կամ նույն օրենքով սահմանված բազային տուրքի նկատմամբ: Բազային տուրքի չափ է սահմանվում 1000 դրամը:
Պետական տուրք վճարողներն իրավունք ունեն պահանջել պետտուրք գանձող մարմնից՝ կատարել տուրքի հաշվարկ, իuկ անհրաժեշտության դեպքում՝ նաեւ վերահաշվարկ, վերադաuության, ինչպեu նաեւ դատական կարգով բողոքարկել պետական տուրք  գանձող մարմնի կամ պաշտոնատար անձանց գործողությունները: Նրանք կարող են դիմել համապատաuխան պետական մարմիններ՝ պետտուրքի վճարման արտոնություններ uտանալու համար: Կարող են uտանալ պետտուրքի վճարման մաuին տեղեկանք եւ uահմանված դեպքերում պահանջել ու uտանալ վերադարձման ենթակա պետական տուրքի գումարը:

ՀՀ պետեկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ճիշտ է, պետտուրք վճարողների իրավունքների մասին օրենքը հստակ սահմանված է, բայց եւ գաղտնիք չէ, որ մեր օրերում նման օրենքները հաճախ չեն կիրառվում:




Լրահոս