Պակիստանում կործանվել է Մի-17 ուղղաթիռը, որում եղել են օտարերկրյա դիվանագետներ: Արդյունքում զոհվել են Նորվեգիայի ու Ֆիլիպինների դեսպանները, ինչպես նաև Մալազիայի ու Ինդոնեզիայի դեսպանների կանայք, փոխանցում է Reuters-ը:
Ինչպես հայտնել է երկրի զինված ուժերի ներկայացուցիչ Ասիմ Բայվան Թվիթթերի իր միկրոբլոգում, վթարի զոհ է դարձել 6 մարդ, այդ թվում նաև ուղղաթիռի 2 օդաչուները: Եվս 5 մարդ ծանր վնասվածքներ են ստացել, նրանց թվում են Լեհաստանի ու Հոլանդիայի դեսպանները:
Վթարը գրանցվել է երկրի հյուսիս-արևելքում: Ուղղաթիռը, որում գտնվել է 11 օտարերկրացի ու 6 պակիստանցի, Գիլգիտ մեկնելիս է եղել: Բախվելով այնտեղ գտնվող դպրոցի հետ` այն հրդեհվել է: Գիլգիտում ծրագրված է եղել Պակիստանի նախագահ Նավազ Շարիֆի մասնակցությամբ հանդիսավոր միջոցառում: Անձամբ երկրի վարչապետն այլ ուղղաթիռով է թռչել: