8 մայիսի, 2015 թ., Երևան. Beeline-ը շնորհավորում է Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան ազատագրական պայքարի բոլոր վետերաններին Հաղթանակի օրվա առթիվ և հայտարարում «Զանգ զինակցին» տոնական ակցիայի անցկացման մասին:
Հանդիսավոր միջոցառումներից հետո Հաղթանակի Զբոսայգում ընկերության ներկայացուցիչները կշնորհավորեն վետերաններին, կնվիրեն ծաղիկներ և կառաջարկեն զանգահարել իրենց զինակիցներին, նրանց ընտանիքների անդամներին՝ շնորհավորելու Հաղթանակի տոնի առթիվ: Ակցիայի շրջանակում վետերանները հնարավորություն կունենան զանգահարել իրենց մարտական ընկերներին, հարազատներին և մտերիմներին աշխարհի ցանկացած երկիր:
«Նախևառաջ շնորհավորում եմ բոլոր վետերաններին Հաղթանակի տոնի կապակցությամբ և շնորհակալություն հայտնում ձեռք բերված խաղաղության համար: Beeline-ի համար արդեն ավանդույթ դարձած «Զանգ զինակցին» ակցիան մեր հերթական նվերն է վետերաններին` Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակի և Շուշիի ազատագրման 23-ամյակի առթիվ: Այս ակցիան հնարավորություն կընձեռի վետերաններին ևս մեկ անգամ իրենց զինակիցների հետ կիսվելու հաղթական հիշողություններով և շնորհավորելու ընկերներին, աշխարհի որ կետում էլ որ նրանք գտնվեն», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Զանգ զինակցին» տոնական ակցիան կանցկացվի ս.թ. մայիսի 9-ին Երևանի Հաղթանակի զբոսայգում մինչև ժամը 13:00-ն։