Մոլի երկրպագուն Երևանում հետապնդել է Քանյե Ուեսթին՝ կոշիկների վրա ստորագրություն ստանալու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Lenta.ru-ն գրում է, որ մոսկվայաբնակ Բագրատը Երևանում մի քանի օր շարունակ հետապնդել է ռեփեր, երաժիշտ ու դերասան Քանյե Ուեսթի, որպեսզի կարողանակ Yeezy Boost կոշիկների վրա ստորագրություն ստանալ, որոնք Ուեսթն արտադրել է Adidas-ի հետ համատեղ:

Ինչպես պատմել է Բագրատը, իմանալով Ուեսթի ու նրա կնոջ՝ Քիմ Քարդաշյանի Հայաստան այցի մասին, նա Երևան է թռչել:

Ուեսթին մոտենալու նրա երկու փորձերն անհաջող են եղել, սակայն վերջինվերջո նա կարողացել է ստանալ իր բաղձալի ստորագրությունը: Քանյե Ուեսթի մոլի երկրպագուն Ուսեթի ստորագրությամբ երկու կոշիկներից մեկը վաճառքի է հանել K’lekt կայքում: Գինը կազմում է 10 000 դոլար:




Լրահոս