
Բրյուսելում հայտնվել է հայտնի հոլիվուդյան դերասան Ժան-Քլոդ Վան Դամի արձանը, որի բարձրությունը 1,74մ է: Արձանը ստեղծվել է Westland Shopping Centre-ի սեփականատերերի պատվերով: Սեփականատերերի խոսքերով` ավելի վաղ կենտրոնի հաճախորդների շրջանում իրենք հարցում են անցկացրել, որի նպատակը պարզելն էր, թե որ հայտնի բելգիացու արձանն են նրանք ցանկանում տեսնել կենտրոնի տարածքում և առաջին հորիզոնականը զբաղեցրել է Ժան-Քլոդ Վան Դամը: Բելգիացի քանդակագործ Գի Դյուշեյնը Վան Դամին պատկերել է բռնցքամարտի անդրավարտիքով և մարտական կեցվածքով: “Մկաններ՝ Բրյուսելից” անվանումը ստացած քանդակը պատրաստված է բրոնզից և կշռում է գրեթե 1,5 տոննա: