Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնը հայտարարել է, որ իրենց համար զարմանալի չէ Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունմանը՝ Թուրքիայի նման արձագանքը: Վերջինս հայտարարել է, որ նրան այդ քայլը չի զարմացրել:
Luxemburger Wort-ին տված հարցազրույցի ժամանակ նա հայտարարել է, որ դեսպանին խորհրդակցությունների համար հետ կանչելը «բողոքի» սովորական ակցիա է: Ըստ նրա՝ դա բացարձակ չի նշանակում, որ Թուրքիայի ու Լյուքսեմբուրգի միջև երկկողմ հարաբերությունները զգալիորեն կվատթարանան:
«Սա փոխադարձաբար կապված է մեր երկու երկրներից և հետևաբար ամեն ինչ կարվի նախկինի նման Անկարայի հետ ռազմավարական հարաբերությունները պաշտպանելու ու դրանք ընդլայնելու ուղղությամբ»,- ասել է արտգործնախարարը:
Հիշեցնենք, որ երեկ Լյուքսեմբուրգի օրենսդիր մարմինը միաձայն ընդունել էր բանաձև, որով Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածը ճանաչվում էր որպես ցեղասպանություն: Օրինագծի ընդունումից հետո Թուրքիան հետ է կանչել Լյուքսեմբուրգում իր դեսպանին: