Կոտայքում որդու և հարսի մահը կնոջը դրդել է ինքնասպանության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի տեղեկություններով, երեկ ինքնասպանության դեպք է գրանցվել Կոտայքի մարզի Քաղսի գյուղում: Մեզ հասած տեղեկությունների համաձայն,  87-ամյա Ծ. Գրիգորյանը իր տան բակում պոլիէթիլենային պարանով կախվելու միջոցով վերջ է տվել կյանքին:

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Armlur.am-ի հետ զրույցում Քաղսի համայնքի ղեկավար Սահակ Ալեքսանյանը հայտնեց, որ կնոջ հարազատների շրջանում խոսում են, որ ինքնասպանության պատճառը եղել է Ծ. Գրիգորյանի որդու և հարսի անժամանակ մահը: Մեր զրուցակիցը նշեց, որ որևէ այլ խնդիր տարեց կինը չուներ.«Նորմալ պայմաններում էր ապրում կրտսեր որդու և նրա ընտանիքի հետ: Առողջական լուրջ խնդիրներ չուներ, միայն տարիքի հետ կապված գանգատներ: Անցած տարի որդին ու հարսը մահացան, ինքն էլ անընդհատ ասում էր` պիտի հասնեմ որդուս, պիտի նրան տեսնեմ, ու նման քայլի գնաց….»:

Քաղսիի համայնքապետը նշեց նաև, որ ինքնասպան եղած կնոջ որդին ու հարսը հիվանդությունից են մահացել` կարճ ժամանակի տարբերությամբ:




Լրահոս