Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը պատասխանել է երկրի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ֆուտբոլային դիվանագիտության արդյունքում Թուրքիայի նախկին նախագահի՝ Հայաստան այցելության վերաբերյալ հայտարարությանը:
Ինչպես հայտնում են թուրքական ԶԼՄ-ները, Թուրքիայի նախկին նախագահն ուրբաթօրյա նամազից հետո պատասխանել է լրագրողների հարցին: Վերջինս պարզաբանել է, որ հավանաբար Էրդողանի հայտարարությունը սխալ են հասկացել, քանի որ այն չեն լսել անձամբ թուրքիայի ներկայիս նախագահի շուրթերից:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում հանդիպել էր պատմաբանների հետ: Հանդիպման ժամանակ, վերջինս անդրադարձել է ինչպես ռուս-թուրքական, այնպես էլ հայ-թուրքական հարաբերություններին: Հանդիպումից հետո լրագրողների հարցերին պատասխանած պատմաբան Մուսթաֆա Արմաղանը հայտարարել է, թե Էրդողանը սխալ քայլ է համարում նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի Երևան կատարած այցը: