Վարչապետի որդին` Արտաշատի քաղաքապետի թեկնածու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 7-ին Արագածոտն, Արարատ, Արմավիր, Գեղարքունիք, Լոռի, Շիրակ, Սյունիք և Տավուշ մարզերում տեղի կուենան համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Armlur.am-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկանում է, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին` Արգամ Աբրահամյանը, առաջադրվել է որպես Արտաշատի քաղաքապետի թեկնածու:

Նշենք, որ նրա թեկնածությունն առաջադրել է Հանրապետական կուսակցությունը, սակայն  վարչապետի որդին ներկայացել է անկուսակցական: Նա հանդիսանում է նաև «Իմպերիում գրուպ» ՍՊԸ տնօրեն:

Այս պահի դրությամբ Արտաշատի քաղաքապետի թեկնածուները 3-ն են՝ Աբրահամյան Արգամ Հովիկի (անկուսակցական,  ՀՀԿ), Համբարձումյան Գարեգին Ջանիկի (անկուսակցական, «Շահումյան Ալքո» ՍՊԸ տնօրեն, ինքնառաջադրում), Ղազարյան Հովհաննես Ալբերտի (անկուսակցական, ինքնառաջադրում):




Լրահոս