
“Ժողովուրդ”-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ԱԺ գրեթե բոլոր խմբակցությունների մեծաթիվ պատգամավորներ խորհրդարանի շենքից դուրս գալուց առաջ “թույլտվություն” են խնդրում ԱԺ գեներալ պատգամավորներ Մանվել Գրիգորյանից եւ Սեյրան Սարոյանից: Վերջիններս պարտաճանաչորեն բոլոր նիստերին ներկայանում են եւ ընդունելով շատ պատգամավորների խնդրանքները՝ հոգեհանգստի կամ ծննդյան արարողության մասնակցելու վերաբերյալ, ընդառաջում են՝ “բաց թողնելով”: Ականատեսների վկայությամբ՝ գեներալների “այո”-ին ու “ոչ”-ին են սպասում նաեւ իրենց “լավ տղա” համարող շատ օրենսդիրներ: Սակայն ԱԺ հնաբնակ, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում չցանկացավ ընդունել իրողությունը՝ ասելով. “Նման բան գոյություն չունի, եթե անգամ նման բան է լինում, որ պետք է պատգամավորը բացակայի, նախ թույլտվություն է խնդրում ԱԺ նախագահից: Մնացած բոլոր դեպքերում տեղեկացնում են ինձ, նոր դուրս գալիս: Դա հորինվածք է”: