Բողոքեցի՞ն, բա գիտեմ, որ ասում եմ, էլի. Սեյրան Սարոյանը` Լևոն Երանոսյան-Ռազմիկ Պետրոսյան ընդհարման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկրապահի օրվա կապակցությամբ այսօր Եռաբլուրում էր գտնվում գեներալ Սեյրան Սարոյանը: Նա Լևոն Երանոսյան-Ռազմիկ Պետրոսյան ընդհարման մասին ամիսներ առաջ ԱԺ-ում ելույթ էր ունեցել և հայտարարել, թե ամեն ինչ կպարզի և հավելել էր, թե Ռազմիկ Պետրոսյանը չի բողոքի:

Այսօր Եռաբլուրում Armlur.am-ը գեներալից հետաքրքրվեց, թե պարզե՞լ է, թե ինչ է եղել, Սարոյանը պատասխանեց.«Հա պարզել ենք, ամեն ինչ նորմալ է: Ոչ մի բան էլ տեղի չի ունեցել»:  Մեր հարցին, թե ԱԺ ամբիոնից հայտարարեցիք, որ ծեծի ենթարկված ազատամարտիկները չեն բողոքի, ի՞նչ գիտեիք, նա պատասխանեց: «Բողոքեցի՞ն: Բա գիտեմ, որ ասում եմ, էլի: Խելոք մարդ չե՞ս տեսել»:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ծեծի էին ենթարկվել ազատամարտիկներ Մանվել Եղիազարյանը ու Ռազմիկ Պետրոսյանը: ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ո´չ հերքել, ո´չ էլ հաստատել էր, որ ազատամարտիկներին իր հրահանգով են ծեծել` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հայհոյելու համար: «Ես կաշկանդվելու բան չունեմ, այս երկրում ով լինի, իմ ներկայությամբ հանրապետության նախագահի հասցեին որեւիցե մի բան ուզենա ասելու, ես ականջները կկտրեմ շան թուլի պես»,- ավելացրել էր Լևոն Երանոսյանը:




Լրահոս