Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մշտապես հայտարարել է, որ ինքը երազում է Շուշիում և Երևանում նամազ անել: Այսօր Եռաբլուրում գեներալներն արձագանքեցին Ալիևի ցանկությանը:
ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը հայտարարեց. «Թող իրա կնկա վրեն նամազ անի»: Իսկ գեներալ, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը պատասխանեց. «Մենակ Շուշիո՞ւմ են ուզեցել նամազ անեն: Սևանում էլ ուզեցել են լողանալ: Պռոստո ջուրը սառն ա, վախենում ա հանկարծ վիրուս ընկնի»:
Իսկ մեր այն հարցին, թե Ադրբեջանը սահմանին կրակոցներով ինչ է ուզում հասկացնել, ԵԿՄ նախագահը պատասխանեց. «25 տարի ա հասկացնում են»: