Մոտենում է Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակը: Տիմատին մասնակցում է միջացառումներից շատերին, սակայն ռեպերի բլոգում երգչին շատ են մեղադրում այն բանում, որ նա անգամ չի անցել զինվորական ծառայություն:
Սակայն Տիմատին գտել է` ինչ պատասխանել.
«Ես չեմ ծառայել, քանի որ բուժզննում անցելու տարում ինձ տվել են, այսպես կոչված, «սպիտակ զինգրքույկ»՝ ճանաչելով ծառայությանը հոգեպես ոչ պիտանի, քանի որ իմ մարմնի 60 տոկոսից ավելին ծածկված է դաջվածքներով»:
Paparazzi.ru-ն հիշեցնում է, որ այսպես կոչված «սպիտակ զինգրքույկ» է տրվում հոգեպես անհավասարակշռված մարդկանց: Տիմատին նաև պարծեցել է, որ, այնուամենայնիվ, կարող է կրակել, ավելին, նրան դա սովորեցրել է անձամբ Ռամզան Կադիրովը: