«Արցախցին իր հերոսական ոգով ու հաստատակամությամբ այսօր էլ շարունակում է կառուցել հայրենի երկիրը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաղթանակի 70-րդ տարեդարձի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ մայիսի 8-ին Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգեւատրման հանդիսավոր արարողություն:

Նախագահ Սահակյանն իր խոսքում Մայիսի 9-ը բնութագրել է որպես մեր ժողովրդի ամենաթանկ ու նվիրական տոներից մեկը, որը հանդիսանում է մեր փառավոր հաղթանակների մարմնացումն ու խորհրդանիշը: Նա նշել է, որ այս տոնը հնարավոր է դարձել նաեւ մեր ժողովրդի նվիրումի ու խիզախության, հայրենասիրության ու անձնազոհության շնորհիվ, թափած արյան ու կրած զրկանքների գնով: «Մենք հպարտանում ենք մեր հայրերի ու պապերի, մեր նորօրյա հերոսների քաջագործություններով ու սխրանքով եւ ափսոսում ենք, որ այսօր այս ուրախությունը մեզ հետ չեն կիսում մեր ժողովրդի բազմաթիվ նվիրյալ զավակները»,- իր ելույթում ասել է Բակո Սահակյանը:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ արցախցին իր հերոսական ոգով ու հաստատակամությամբ այսօր էլ շարունակում է կառուցել հայրենի երկիրը, զորացնել բանակը, ապահովել պետության անվտանգությունը, զարգացնել տնտեսությունը: «Մայր Հայաստանի եւ Սփյուռքի հետ միասին մենք այսուհետ էլ կանենք հնարավորը Արցախը շենացնելու եւ նրա հուսալի ապագան կերտելու ուղղությամբ»,- նշել է Բակո Սահակյանը:




Լրահոս