“Շիրակ կենտրոն” հասարակական կազմակերպությունն իր հերթական տեսանյութում անդրադարձել է Գյումրիի կենտրոնական մթերային շուկայում սայլակներով ապրանքներ տեղափոխող մի կնոջ կյանքին:
Ըստ ՀԿ-ի տարածած հաղորդագրության՝ երեք երեխաների միայնակ մայր, 43-ամյա Ալմաստ Հակոբյանը նույնիսկ սեփական տնակ չունի և ապրում է Գյումրու տնակային ավաններից մեկում՝ իր հին ծանոթներից մեկի վագոն-տնակում:
Նրա ընտանիքը բնակարանային փոխհատուցման ենթական չէ, քանի որ երկրաշարժի հետևանքով բնակարան չի կորցրել և անհայտ է, թե նրանք երբևէ բնակարան կունենա՞ն, թե՝ ոչ: Այդ ծանոթուհու տնակում երկար տարիներ բնակվում է միայնակ, իսկ նրա երեխաները դեռևս մանկուց ապրում և մեծանում են Երևանի մանկատներից մեկում:
Առավել մանրամասն “Շիրակ կենտրոնի” պատրաստած տեսանյութում: