Գերչակի յուղի բուժիչ հատկությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերչակի յուղն օժտված է բուժիչ բազմաթիվ հատկանիշներով: Բուսական այս դեղամիջոցի հանդեպ, սակայն, մարդկանց վերաբերմունքը փոքր-ինչ քամահրական է: Շատերը դա բացատրում են գերչակի յուրահատուկ համով:

Առհասարակ, գերչակի յուղը ոչ թանկարժեք բուսական դեղամիջոց է` բավական երկար պահպանման ժամկետով, որը կարելի է գտնել ցանկացած դեղատանը: Այն ստանում են գենեգերչակի կամ տզկանեփի սերմերից: Դեղատներում կարելի է հանդիպել նաեւ «գենեգերչակի յուղ» անվանումով: Այն պետք է պահել փոքր-ինչ սառը ու մութ վայրում` փակ վիճակում:

Գերչակի յուղն օժտված է փափկեցնող, սպիտակեցնող ու հանգստացնող հատկություններով: Շատերը գիտեն գերչակի յուղի թուլացնող հատկությունների մասին: Գերչակի յուղը նպաստում է մաշկային ծածկի վերականգնմանը` ապաքինելով վերքերը, այրվածքների հետեւանքով առաջացած փոքրիկ խոցերը: Այն փափկեցնում է մաշկը: Գերչակը շատ լավ օգնում է գորտնուկների, պապիլոմաների դեպքում, ինչպես նաեւ դրանով կարելի է պիգմենտային բծերը բուժել:

Գերչակի յուղը փորձված ու շատ օգտակար միջոց է ոտնաթաթի ճաքերի ու կոշտուկների համար: Դրա համար ընդամենը անհրաժեշտ է քնելուց առաջ ոտքերին գերչակի յուղ քսել` մոտ 30 րոպե մերսելով, ապա սովորական բամբակե գուլպա հագնել: 1 ամսվա ընթացքում կոշտուկները անհետանում են, իսկ ոտնաթաթի մաշկը դառնում է փափուկ: Բացի այդ, այս պրոցեդուրան հանգստացնում է ոտքերն ու նպաստում հանգիստ քնելուն:

 




Լրահոս