Հանրապետության տարածքում մայիսի 9-ին` երեկոյան ժամերին, 10-11-ին ժամանակ առ ժամանակ, 12-13-ին` գիշերը և երեկոյան ժամերին, շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ:
Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 10-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
Երևանում մայիսի 9-ին` երեկոյան ժամերին, 10-11-ին ժամանակ առ ժամանակ, 12-13-ին` գիշերը և երեկոյան ժամերին, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: