
1947թ. հոկտմբերի 31-ին` ՄԱԿ-ի կանոնադրության ընդունման միամյակի օրը, թիվ 168 բանաձևով հոկտեմբերի 24-ը հռչակվեց ՄԱԿ-ի օր: Այս քայլը նպատակ էր հետապնդում ծանոթացնել միջազգային հանրությանը ՄԱԿ-ի ձեռքբերումներին և ծրագրերին: ՄԱԿ-ի առաջին փաստաթղթերից եղել է 1948թ. Մարդու իրավունքների հռչակակագրի ընդունումը: 1971թ. դեկտեմբերի 6-ին ՄԱԿ Գերագույն ասամբլեան ընդունեց հաջորդ բանաձևը, որում ընդգծվում էր, որ ՄԱԿ-ի օրը պետք է դառնա միջազգային տոն: Ներկայում ՄԱԿ-ի կազմում կա 192 անդամ պետություն: