
Այսօր հայ թատերարվեստի և կինոյի նվիրյալ, Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար անվանի դերասան և ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի ծննդյան օրն է։ Կենդանի լեգենդը ծնվել է 1929-ի հոկտեմբերի 24-ին Ստեփանավան քաղաքում: 1948 թ. տեղափոխվել է Երևան և աշխատել Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում՝ որպես դերասան: 1954թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը: Երկար տարիներ աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան մայր թատրոնում։ 1997-2006թթ. ղեկավարել է Երևանի կինոյի և թատրոնի ինստիտուտը։ Նկարահանվել է քառասունից ավելի գեղարվեստական ֆիլմերում: