Սիբիրախտ հիվանդության աղբյուրը Վարդենիսի մերձակա Ծովակ գյուղի բակերից մեկում անասունի մորթն է: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սնդի անվտանգության պետական ծառայության անասնաբուժական տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը: Նրա խոսքով՝ ահազանգը ստացվել է հոկտեմբերի 15-ին, երբ հիվանդանոց է տեղափոխվել սիբիրախտի ախտանիշերով մի մարդ: “Հանգամանքները ցույց են տվել, որ բակային մորթ է իրականացվել, որի հետեւանքով այդ մարդը վարակվել է հիվանդ կենդանու մսից”,- ասաց Հ. Մկրտչյանը: Աշխատանքները դժվարացել են նրանով, որ գյուղացիները սկսել են խոչընդոտել մսեղիքի որոնմանը: Այնուամենայնիվ՝ գյուղում առկա մսեղիքը հայտնաբերվել է, այրվել, իսկ այրված վայրը ախտահարվել է: Նա հավաստիացրեց, որ այս պահին Ծովակում եւ հարակից համայնքներում վարակված կենդանիներ չկան, իրականացվել են պատվաստման աշխատանքներ:
Բացահայտվել է սիբիրախտի աղբյուրը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ