Սուրիկ Խաչատրյանի որդին փախուստի է դիմել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իրավապահները չեն կարողանում գտնել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդուն, որպեսզի հարցաքննեն մայիսի 2-ին Գորիս քաղաքում տեղի ունեցած  միջադեպի գործով: Ասել է թե՝ մարզպետի տղան՝ Տիգրան Խաչատրյանը, փախուստի է դիմել:

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տղան, ի թիվս այլ երիտասարդների, Սդղի գյոլ կոչվող հատվածում վիճել էր Գորիս քաղաքի բնակիչ Հարութ Զաքարյանի հետ, ինչից հետո վերջինս կանգնած է տեսողությունը կորցնելու վտանգի առաջ: Մենք արդեն տեղեկացրել էինք, որ մայիսի 7-ին ՀՀ քննչական կոմիտեն ծանուցագիր էր ուղարկել այս գործով անցնող բոլոր կողմերին՝ պահանջելով ներկայանալ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզի վարչություն՝ հարցաքննության: Երեկ տեղեկացանք, որ մի շարք մարդիկ հարցաքննվել են:

Ավելին՝ պարզեցինք, որ հարցաքննվածների մեջ է եղել նաեւ տուժող տղայի մայրը: Սակայն Տիգրան Խաչատրյանն այդպես էլ հարցաքննության չի ներկայացել: Եւ մինչ իրավապահները փնտրում են մարզպետ Խաչատրյանի որդուն, մարզպետը Երկրապահի օրվա առթիվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պատարագի էր մասնակցում: Ու երբ լրագրողները փորձել էին որդու հետ կապված միջադեպի մասին մեկնաբանություն ստանալ, մարզպետը պատասխանել էր. «Հոգնել եմ, չեմ ուզում ձեզ լսել, չեմ ուզում ձեզ տեսնել, ոչինչ չունեմ ասելու»: Դե, իհարկե, երիտասարդի աչքը կուրանում է, որդին խուսափում է քննությունից, իսկ Սուրեն Խաչատրյանը դեռ հոգնածության նշաններ է դրսեւորում»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս