Աբովյանի անկուսակցական թեկնածուն Գագիկ Ծառուկյանի պրոտեժեն է, ՀՀԿ-ի` «տղան». «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Չնայած Աբովյանի քաղաքապետի ընտրություններում անկուսակցական թեկնածու Վահագն Գեւորգյանը համարվում է Գագիկ Ծառուկյանի պրոտեժեն, այնուհանդերձ, նրան սատարող ՀՀԿ-ն գտնում է, որ «մեր տղեն էլ է»` նկատի ունենալով ԱԺ պաշտպանության, ՆԳ, ԱԱ մշտական հանձնաժողովում, որպես փորձագետ, վերջինիս երկարամյա աշխատանքը: Մեր տեղեկություններով, հանձնաժողովային այդ «հանգամանքն» իր «հետքն» է թողել նաեւ ՀՅԴ-ի որոշման վրա, Դաշնակցությունը, ըստ ամենայնի, նույնպես կաջակցի վերջինիս, քանզի Վ. Գեւորգյանը եղել է երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանի աջ ձեռքը, երբ Վահանը ղեկավարում էր մշտական այդ հանձնաժողովը:

Նմանատիպ մոտեցում ունի նաեւ ՕԵԿ-ը, որովհետեւ տեւական ժամանակ էլ այդ հանձնաժողովի նախագահն է եղել Մհեր Շահգելդյանը: Նույն պատճառով էլ նրան կսատարեն Երկրապահը, քանզի երկու կարկառուն գեներալները` Մանվելն ու Սեյրանը, տեւական ժամանակ պաշտպանության հանձնաժողովի անդամներ են: Չնայած, մեր տեղեկություններով, էստեղ «բազարը» դեռ գնում է. տեղեկացրեց Մանվել Գրիգորյանին մոտ կանգնած մեր աղբյուրներից մեկը, որովհետեւ Պալաչը` Արթուր Հարությունյանը, եւս փորձում է բանակցել երկրապահների հետ՝ որպես «իրենց տղա» իրեն սատարելու համար»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս