«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը, պարզվում է, որ վերահսկողական գործառույթներ իրականացնելուն զուգահեռ սահուն հարստանում է: Ըստ նրա կողմից ներկայացված պաշտոնական հայտարարագրի՝ Հովսեփյանի դրամական միջոցները 2014 թվականի վերջին կազմել են 180 մլն դրամ և 3 մլն 435 հազար դոլար: Իսկ որտեղի՞ց նրան այսքան մեծ գումար: Ի վերջո, Հովսեփյանը իր գիտակից տարիքում զբաղեցրել է բացառապես պետական պաշտոններ, որը անհամատեղելի է բիզնես գործունեության հետ:
Պարզվում է՝ նա շրջապատված է «բարի ծերուկներով», որոնք մշտապես ահռելի թվով նվերներ են մատուցում գլխավոր վերահսկիչին: Ըստ պաշտոնական փաստաթղթի՝ Հովսեփյանը չորս տեղից նվիրատվություն է ստացել, որի ընդհանուր արժեքը կազմել է 600 հազար դոլար, իսկ նրա աշխատավարձը տարեկան ընդամենը 5 մլն 984 հազար դրամ է: Բացի այս նա նաև վարձակալության դիմաց է գումար ստացել, որը կազմել է 9 մլն 720 հազար դրամ: Այսպիսով պաշտոնյայի եկամուտները նախորդ տարվա վերջին կազմել են 15 մլն 704 հազար 422 դրամ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։