«168 ժամ» թերթը գրում է. «ՀՀ առևտրային բանկերի ժամկետանց վարկերի ծավալը 2015 թվականի առաջին եռամսյակում ավելացել է: ՀՀ Կենտրոնական բանկի մարտ ամսվա տեղեկագրի համաձայն՝ 2015 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ ժամկետանց վարկային ներդրումների ծավալը կազմել է 37.1 միլիարդ դրամ, որն ընդհանուր վարկային ներդրումների 1.8%-ն է:
Մինչդեռ 2014 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ ժամկետանց վարկերի ծավալը 32.5 միլիարդ դրամ էր, իսկ տեսակարար կշիռը՝ 1.8%: Փաստորեն, այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում բանկային համակարգի ժամկետանց վարկերի ծավալն աճել է 4.6 միլիարդ դրամով կամ 14.1%-ով»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։