Լևոն Երանոսյանի և Սերժ Սարգսյանի «ոճային» ընդհանրությունները. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Շուշիի ազատագրման եւ Երկրապահի օրվա առթիվ Եռաբլուր է այցելել նաեւ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանը: Yerkir.am-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է իրեն մոտեցող մուրացկան կնոջը Լեւոն Երանոսյանը վիրավորում. «Դու սաղ ե՞ս հլը, ես գիտեմ` սատկել ես»,- իր շքեղ մեքենայի պատուհանից հայտարարել է ոստիկանության զորքերի հրամանատարը: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է զրուցել Լեւոն Երանոսյանի հետ՝ պարզելու համար, թե ինչու է վիրավորել մուրացիկ կնոջը: Փոխոստիկանապետը մեզ հետ զրույցում ասաց, որ շատ զբաղված է ու մեր հարցերին չի կարող պատասխանել. «Հիվանդ եմ ու հիմա էլ գտնվում եմ բժշկի սենյակում, ես չեմ կարող Ձեր հարցերին պատասխանել: Շատ զբաղված եմ»,- հայտարարեց Երանոսյանն ու անջատեց հեռախոսը:

Հիշեցնենք, որ նման մի միջադեպ էլ տեղի էր ունեցել Սերժ Սարգսյանի գլխավորությամբ՝ 2013 թվականի հունվարի 28-ին: Հայոց բանակի կազմավորման 21-րդ տարեդարձի առթիվ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները դարձյալ այցելել էին Եռաբլուր, որտեղ նրանց էր մոտեցել մի կին եւ լացելով խնդրել՝ լսել իրեն: «Եկել ես ստեղ, լաց ես լինում, մեր տոնը խանգարում ես, որ ի՞նչ անես»,- նման կերպ էր արձագանքել Ս. Սարգսյանը արտասվող տիկնոջը: Ու զարմանալի չէ, որ Լ. Երանոսյանը իր գերագույն գլխավոր հրամանատար Ս. Սարգսյանի «ոճով» է երեկ արձագանքել օգնություն խնդրողներին»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս