Շատ ճիշտ էին արել, որ ձերբակալել էին: Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամների կալանավորմանը` նշեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
Լրագրողների հարցին, թե ՀԽ անդամների տանը հայտնաբերված սոդան կարո՞ղ է հանցակազմ լինել, նա պատասխանեց.«Չի կարելի դասական պրիմիտիվ լինել»: Իսկ այն հարցին, թե ճի՞շտ են արել, որ բաց են թողել, նա պատասխանեց.«Քննությունը դեռ ընթանում է: Չի կարելի տոնը, սուգը փչացնել փոքրիկ փառասիրությունների համար»:
Ոստիկանապետն անդրադարձավ նաև կառույցում վերջին շրջանում գրանցվող պաշտոնանկություններին, երկրում առկա կրիմինալին և այլ հարցերի: