Հայ աշակերտները փայլուն են հանդես եկել աստղագիտության միջազգային օլիմպիադայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հոկտեմբերի 17-23-ը Հարավային Կորեայում կայացել է աստղագիտության միջազգային  17-րդ օլիմպիադան, որին մասնակցել է ՀՀ դպրոցականների թիմը: Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող վեց աշակերտները նվաճել են չորս մեդալ՝ 1 ոսկի, 1 արծաթ եւ 2 բրոնզ: ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե ոսկե մեդալի է արժանացել Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի սան Գեւորգ Մարտիրոսյանը, ում տրվել է նաեւ հատուկ դիպլոմ` օլիմպիադայի ամենաբարձր արդյունքի համար: Երեւանի ՀՊՃՀ ավագ դպրոցի աշակերտ Արսեն Ասլանյանն արժանացել է արծաթե, իսկ ֆիզմաթ դպրոցի սաներ Վարդգես Մամբրեյանը եւ Սիրանուշ Բաբախանովան` բրոնզե մեդալների:




Լրահոս