Արշակ Մխիթարյանի (Բրիլիանտի Արշակ) ունեցվածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արշակ Մխիթարյանի (Բրիլիանտի Արշակ) դրամական միջոցները անցած՝ 2014 թվականի վերջին կազմել են 15 մլն դրամ եւ 3 մլն 600 հազար դոլար: Այս մասին տեղեկանում ենք նրա հայտարարագրից:

Պատգամավորի աշխատավարձը կազմել է 4.5 մլն դրամ, բայց նրա ընդհանուր եկամուտը եղել է 185 մլն 266 հազար դրամ: Տեղեկացնենք, որ 19 մլն 170 հազար դրամը նա ստացել է գույքի վարձակալության դիմաց, իսկ 161 մլն 514 հազար դրամը` անշարժ գույքի օտարումից: Մխիթարյանին վերադարձված փոխառությունը` պարտքով տրված գումարը, կազմել է 835 մլն դրամ:

Ի դեպ, ԲՀԿ-ական պատգամավորն անցած տարվա ընթացքում ձեռք է բերել երեք անշարժ գույք` բնակարան բազմաբնակարան շենքում, որից երկուսը նույն տարվա ընթացքում վաճառել է: Նա մեկ այլ բնակարան էլ է օտարել, որը նախկինում էր ձեռք բերել: Ի դեպ, որոշ տեղեկությունների համաձայն՝ Արամի 88 հասցեի հարեւանությամբ կառուցված բարձրահարկ էլիտար շենքը պատկանում է հենց Արշակ Մխիթարյանին:




Լրահոս