
Ուրբաթ օրը նվազագույնը 37 կետ է սատկել Չիլիի հարավային ափերին, հայտնում է Հարավաֆրիկյան Հանրապետության ազգային ձկնորսության ծառայությունը:
Առկա տեղեկությունների համաձայն՝ կաթնասունները ափ են դուրս նետվել: Փորձագետները նշում են, որ նման երևույթները Չիլիում նախկինում էլ են գրանցվել: Կետերին հայտնաբերել են օտարերկրյա գիտնականները, ովքեր այդ գոտում հետազոտություններ են անցկացրել:
Կատարվածի պատճառները դեռևս անհայտ են: Տեղի գիտնականները ենթադրում են, որ կետերը կարող էին ափ նետվել մի քանի շաբաթ առաջ, սակայն տեղի կլիման թույլ չի տալիս հստակ կերպով պարզել նրանց մահվան ժամկետը: