
Անհայտ քաղաքացուց ոստիկանության Հրազդանի բաժնում հոկտեմբերի 23-ին` ժամը 19.10-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ճանապարհից դեպի Հրազդան ընթացող ճանապարհի սկզբնամասում գտնվող գազալիցքավորման կայանում ավտոմեքենայի բեռնախցիկում տեղադրված գազի բալոն է պայթել:
ՀՀ ոստիկանությունից տեղեկացրին, որ պարզվել է, որ նույն օրը` ժամը 19.00-ի սահմաններում, գազալիցքավորման կայանում “ԳԱԶ-3110” մակնիշի ավտոմեքենան լիցքավորելուց անմիջապես հետո բեռնախցիկում տեղադրված գազի բալոնը պայթել է:
Հանգամանքները պարզվում են: