Երեկ դժբախտ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզի Վահագնաձոր գյուղում: Armlur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, գյուղի անտառում հայտնաբերվել է 25-ամյա Հենրիկ Ա.-ի դին: Երիտասարդը առանց պետհամարանիշների УАЗ մակնիշի ավտոմեքենայով վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով էլ մահացել է:
Armlur.am-ի հետ զրույցում Վահագնաձոր համայնքի ղեկավար Էդիկ Եղոյանը հայտնեց, որ դժբախտ պատահարի զոհ դարձած երիտասարդի հարազատները դեպքի օրը նրան են փնտրել, սակայն չեն կարողացել գտնել: Ապա անտառում հայտնաբերել են նրա դին: «Ամուսնացած էր, մի անչափահաս երեխա ուներ: Նորմալ ապրող ընտանիքից է»,- ասաց գյուղապետը՝ դժվարանալով պատասխանել՝ ում ավտոմեքենան է վարել համագյուղացին:
Նշենք, որ փաստի առթիվ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: