սպասվում է անձրեվ եվ ամպրոպ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 25-ին օրվա առաջին կեսին և երեկոյան ժամերին, 27-ին հանրապետության առանձին շրջաններում, 26-ին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ: Հոկտեմբերի 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին կլինի հարավ-արևմտյան 2-7մ/վրկ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայություն  տեղեկացրին, որ օդի ջերմաստիճանը 26-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով, 28-29-ին նույքանով կբարձրանա:
Երեւանում հոկտեմբերի 25-ին օրվա առաջին կեսին և երեկոյան ժամերին, 27-ին կդիտվի փոփոխական ամպամածություն էական տեղումներ չեն սպասվում: 26-ին սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ: 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերային ժամերին ջերմաստիճանը կիջնի մինչեւ +7 աստիճան, իսկ ցերեկը սպասվում է +18… +21 աստիճան:




Լրահոս